Հրդեհ Լեջան գյուղում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեջան գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող մոտ 100 քմ ծածկի ներսում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։57-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել են ծածկի մոտ 20 քմ հատվածը, փայտե կառուցատարրերից մոտ 80 քմ և կենցաղային իրեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով