Հրդեհ Արալեզ գյուղում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արալեզ գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ) և հարակից ցախատանը (մոտ 50 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:44-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերները (մոտ 70 քմ) և ցախատան մոտ 15 քմ հատվածում կուտակված փայտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով