Գագիկ Ծառուկյանը Կանյաչնիում հավաք կանցկացնի․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գագիկ Ծառուկյանը նախատեսել է ԲՀԿ-ականների մեծ հավաք անցկացնել, որին մասնակցելու են նախկին գումարման բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները՝ չնչին բացառություններով: ԲՀԿ-ն, որը տեւական ժամանակ քաղաքական պասիվություն է դրսեւորում, փաստորեն, որոշել է ակտիվանալ, քանի որ Ծառուկյանի քաղաքական թիմի եւ խորհրդատուների հաշվարկով` շուտով ներքաղաքական զարգացումներ են սկսվելու, դրանցից դուրս մնալ չի կարելի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավաքը կկայանա ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Կանյաչնիում, սեպտեմբերի 20-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Իվետա Տոնոյանը հրավերներ է ուղարկել մոտ 50 անձի, այդ թվում՝ գործող իշխանություններին կոշտ քննադատող Գեւորգ Պետրոսյանին, ով հեռացել է ԲՀԿ շարքերից, իսկ Նաիրա Զոհրաբյանը հրավեր չի ստացել։ Հավաքի նպատակը քաղաքական խնդիրներ քննարկելն է: Հավանաբար, հայտարարությամբ հանդես կգան։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը հավաք հրավիրելու տեղեկությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։ «Մենք անպայման հանդես կգանք հայտարարությամբ՝ առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին»,- ասաց նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19. 09․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով