Եթե միջնադարում, Արցախն անկախ է, իր մելիքություններով, ապա այսօր՝ իր նոր ընտրված նախագահով, ԱԺ-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Կարծես թե, դեռևս գոյություն ունի նաև Հայաստանի Հանրապետություն՝ իր նախագահով, վարչապետով, ԱԺ նախագահով։Եվ նրանցից ոչ-ոք չշնորհավորեց Արցախի նորընտիր նախագահին։
Փոխարենը Արցախի նախագահին շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը։ Սա նշանակում է, որ Հայաստան , որպես պետություն գոյություն չունի և պետության դերն, ինչպես միջնադարում, կատարում է Հայ Առաքելական Եկեղեցին»,- գրել է նա։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news