Եվ նրանցից ոչ ոք չշնորհավորեց Արցախի նորընտիր նախագահին․ Իշխանյան

 

Եթե միջնադարում, Արցախն անկախ է, իր մելիքություններով, ապա այսօր՝ իր նոր ընտրված նախագահով, ԱԺ-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարծես թե, դեռևս գոյություն ունի նաև Հայաստանի Հանրապետություն՝ իր նախագահով, վարչապետով, ԱԺ նախագահով։Եվ նրանցից ոչ-ոք չշնորհավորեց Արցախի նորընտիր նախագահին։

Փոխարենը Արցախի նախագահին շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը։ Սա նշանակում է, որ Հայաստան , որպես պետություն գոյություն չունի և պետության դերն, ինչպես միջնադարում, կատարում է Հայ Առաքելական Եկեղեցին»,- գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով