Երևանում ընդդիմությունը հաղթել է.33-ը>32-ից.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների վերջնարդյունքում 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը՝ Նիկոլի ՔՊ-ն, որը ստացել է 32․57%, Վազգեն Սարգսյանի եղբայի Արամի “Հանրապետություն” կուսակցությունը՝ 11.32%, որի հանրագումարում այս երկուսն իրար հետ հավաքել են 43,89 %, Վարդան Ղուկասյանի (Դոգ) “Հանրային ձայն” կուսակցությունը՝ 9,68%, Հայկ Մարությանի “Ազգային առաջընթաց կուսակցությունը՝18․89% և Անդրանիկ Թևանյանի “Մայր Հայաստան” դաշինքը՝15.43%, որոնց ձայներն իրար հետ կազմում են 44%… Ընտրությունների արդյունքում ավագանի չանծաց ուժերի ձայները բաշխվում են անցածների միջև, որի արդյունքում ՔՊ-ն կունենա 24 մանդատ, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ 8 մանդատ (24+8=32), Դոգը՝ 7, Հայկ Մարությանը՝ 14, իսկ Անդրանիկ Թևանյանը՝12 մանդատ (7+14+12=33)…
Ընդդիմադիր 3 ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ են ստեղծել կոալիցիա և թույլ չտալ քայլիստներին զավթել իշխանությունը Երևանում…
Երեքից որևէ մեկը, եթե չցանկանա ձևավորել կոալիցիա կբացահայտի, որ նիկոլական քաղաքական ուժ է և իր հականիկոլական հայտարարությունները, Նիկոլի հասցեին հնչած հայհոյանքները և քննադատություններն ուղղակի դերասանություն են եղել և դրանով նրանք խաբել են ժողովրդին, որի 71,5 % այդպես էլ չմասնակցեց ընտրություններին…
Հուսանք, ավագանի անցած ուժերը վեր կգնտվեն իրենց անձնական ամբիցիաներից և առաջին լուրջ քայլը կկատարեն կազմաքանդելու նիկոլական բեսպրեդելոկրատիան երկրում…
Թե ինչ ցույց տվեցին և բացահայտեցին այս ընտրությունները՝ հաջորդիվ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով