Իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը. Վահե Հովհաննիսյան

 

Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն, խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը, գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։  Այս մասին ֆեյսբուքում գրել է Վահե Հովհաննիսյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը։ Այդ ճանապարհին նա կարող է անգամ գնալ հանրության հետ իբր փոխզիջման և քաղաքապետ դնել ոչ թե «չընտրված Ավինյանին» (մեղքը բարդելով նրա վրա), այլ՝ մեկ ուրիշ ՔՊ-ականի։ Երեք խմբակցությունների և հանրային ճնշման խնդիրն է՝ խափանել «անասնագողության» ծրագիրը։

Բայց նույնիսկ եթե դա լինի, խորքային հետևությունները, զարգացումները և սպասվող հեռանկարը սրանից չեն փոխվում։ Դրա մասին առաջիկայում մանրամասն կխոսեմ։ Երեկվանից շատ բան է փոխվել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով