Հրդեհ Բարեկամավան գյուղում

Օգոստոսի 23-ին, ժամը 05։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 6-րդ նրբանցքի 4-րդ փակուղու տներից մեկում և մոտակա խորդանոցում։
Հրդեհը մեկուսացվել ժամը 07։58-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով