Այս գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, որը զգացվել է նաեւ Արցախում եւ Սյունիքում

Օգոստոսի 23-ին` տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.93⁰ և արևելյան երկայնության 49.11⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրաշարժը զգացվել Լեռնային Ղարաբաղում՝ 3 բալ և Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով