Արցախցի 3 երիտասարդների առևանգումն ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյան–Ալիև պրահյան համաձայնության շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նա նաեւ նշել է. «Երբ Հայաստանը ներկայացնող բանակցողն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո Ալիևի բոլոր գործողություններն Արցախի ու արցախահայության դեմ դառնում են Ադրբեջանի ներքին խնդիր։
Խնդրի լուծումը դեռ գտնվում է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը անհրաժեշտ նվազագույնն է, որ պետք է անել այս իրավիճակում։ Երևանյան ընտրությունները մենք դիտարկում ենք այս գծի մեջ։
Հ․Գ․ Այսօր ժամը 11–ին կլինենք Քանաքեռում։ Ռուսական եկեղեցու բակից կսկսենք մեր հանդիումները քաղաքացիների հետ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արմա...
Ավելի քան100 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվել, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը նոր է մուտք գործում Արցախ՝...
Ամենավատ նորությունը ՔՊ-ի համար այն է, որ իրենց հեռացման հանրային-քաղաքական շարժումը տապալվում է. Դա...