ՀԴՄ կիրառողները սեպտեմբերի 3-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պետք է ապահովեն այդ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը միասնական շտեմարան

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի 1976-Ն որոշման համաձայն, 2023 թ. սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի ժամանակ Data Matrix ծածկագրերի սկանավորման և ՀԴՄ սարքերի միջոցով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան տվյալների ուղարկման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

  • վաճառքի կետը պետք է ապահովված լինի Data Matrix ծածկագիր ընթերցող 2D սկաներով
  • արտաքին (առևտրային) ծրագրի կիրառման դեպքում ծրագրում պետք է ավելացնել Data Matrix ծածկագիր կարդալու և ՀԴՄ սարքին ուղարկելու նոր գործառույթ
  • արտաքին (առևտրային) ծրագրի և ՀԴՄ-ի ինտեգրումը պետք է իրականացվի համաձայն v0.7.1 ձեռնարկի`

https://www.src.am/storage/menu_contents_144/uc_hhpek_hdm_integration_manual_2022_v071_arm_648c4ad830e3a.pdf

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հիշեցնենք նաև, որ հսկիչ (նույնականացման) նշաններով այժմ դրոշմավորվում է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը։

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով