Արմեն Աշոտյանի կալանքի հարցը քննելիս Գիվի Հովհաննիսյանը թույլ է տվել կոպիտ խախտում, սակայն ԱՆ-ն կարգապահական վարույթ չի հարուցել. փաստաբան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանը պնդում է՝ Աշոտյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելիս դատավոր Գիվի Հովհաննիսյանը թույլ է տվել կոպիտ խախտումներ, ինչով պայմանավորված փաստաբանը դիմել է ԱՆ՝ Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով, սակայն ԱՆ-ն մերժել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել էի դիմում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Դիմումի հիմքում դրված էին այն հանգամանքները, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը քննելիս դատավորը թույլ է տվել հետևյալ երեք կոպիտ խախտումը՝ քննել է այլ դատարանին հասցեագրված միջնորդություն, չի հայտնել ինքնաբացարկ՝ հոր և եղբոր Մարտի 1-ի գործով հետապնդումների պատճառով, չէր կարող լինել անկողմնակալ նախկին իշխանության ներկայացուցչի նկատմամբ և քննել է առերևույթ սխալ մեղադրանքով գործ․ Արմեն Աշոտյանին չէր կարող մեղսագրվել նախկին քրեական օրենսգրքի 179 հոդվածը, քանի որ այն ավելի խիստ է, քան գործող քրեական օրենսգրքի դրան համապատասխանող հոդվածը:

Այսօր ստացա նախարարի մերժումը՝ ասում է, որ նկարագրվածը բավարար չէ վարույթ հարուցելու համար:
Եվս մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում՝ կապիտուլյանտի անմիջական ցուցումով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով