Սա շատ հստակ մեսիջ էր, որ թուրքերը շարունակելու են մեզ հետ հարաբերվել ստորացուցիչ հեգնանքով․ Արման Աբովյան

Արման Աբովյան Bavnews․am

 

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էրդողանի երդմնակալության ընթացքում հայկական պատվիրակության հանդեպ ակնհայտ ստորացուցիչ դրսևորումները իրականում պետք է ընկալել որպես թուրքական քաղաքականության հիմնական ուղենիշ Հայաստանի հանդեպ։

Ես միտումնավոր չեմ անդրադառնում հայկական կողմի դիրքորոշմանը թուրքական ուղղությամբ, այստեղ ամեն ինչ պարզ է , իրենք իսպառ զուրկ են տարական , քաղաքական և մարդկային Էմպատիայի (օրինակ ամոթ) զգացմունքից, իրենք սպասարկել են ,սպասարկում են և շարունակելու են սպասարկել թուրք֊ադրբեջանական հակահայկական օրակարգը և այստեղ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը պետք չէ ինչ որ հույսեր փայփայել։

Հարցը ավելի խորքային է…փաստորեն թուրքերի համար մենք բոլորս այլևս չենք հանդիսանում տարածաշրջանային գործոն՛ ում հետ գոնե ձևական առումով պետք է հարաբերություններ հաստատել, պահպանելով քաղաքական կամ դիվանագիտական 《հարգանքի》կանոնները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքերը շատ հստակ մեզ բոլորիս ցույց տվեցին, թե որտեղ են իրենք տեսնում հայերի 《տեղը》։

Սա շատ հստակ մեսիջ էր, որ թուրքերը շարունակելու են մեզ հետ հարաբերվել ստորացուցիչ հեգնանքով ։

Ինչը իր հերթին նշանակում է , որ թուրքերը և ադրբեջանցիները անպայման շարունակելուեն Հայաստանի և Արցախի հանդեպ վարել մասնատման և ոչնչացման քաղաքականություն։

Հիշեք…ում հետ պատրաստվում են խաղաղություն հաստատել , իրենց չեն ստորացնում։

Ստորացնում են միայն նրանց, ում պատրաստվում են 《ջնջել》։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով