Փլուզման վտանգ Վանաձոր քաղաքում

No photo description available.
Հունիսի 2-ին, ժամը 13։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցում գտնվող նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել, առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի արտաքին պատի (մոտ 54 քմ) սալիկները մասամբ թուլացել են (մոտ 24 քմ)․ առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով