Այսօր Հայաստանում գործում է անօրինականություն՝ ե՝ւ տեղական ե՝ւ միջազգային մակարդակներում.Մարգարիտ Եսայան

 

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Հայաստանի այսօրվա <կառավարիչները> մի ամբողջ պետություն դուրս են դրել միջազգային իրավունքից, միջազգային հարաբերություններից, ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից․․․Այսօր Հայաստանում գործում է անօրինականություն՝ ե՝ւ տեղական ե՝ւ միջազգային մակարդակներում․․Աշխարհը սիրենք թե ոչ, նեղացած լինենք, թե ոչ, էդ աշխարհն էլ է այս ամենից շոկի մեջ, հավատացեք, ինքս մի քանի ապացույց ունեմ, իմ քաղաքական-հասարակական գործիչ տարբեր ընկերների զարմանքը աշխարհի տարբեր կետերից․․․
․․․Տեղական անօրինականության հետ ՀՀ երբեմնի <հպարտ> քաղաքացիները ամեն օր են առնչվում, պարեկային ոտնձգություններից հոգեմետ դեղերից, կոկայինից եւ այլ վտանգներով լեցված երկրում տիրում է նաեւ <օրինական> բեզպրիդելը․․․ով -ում, երբ-որտեղ, ինչ-ոնց․․
Լրիվ անարխիա․․․
Թե քաղաքների փողոցներում, հանգստի եւ այլ վայրերում եւ թե դեռ Ազգային Ժողով հորջորջվող շենքում․․
Միջազգային մակարդակի անօրինականությունները այլեւս ցցուն եւ անթաքույց են՝ աշխարհը, որ դեռ 5 տարի առաջ, անգամ 3 տարի առաջ փորձում էր մի մարդկային մանդատը պահել, առաջնորդվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Արցախի կարգավիճակի հստակեցման եւ ուժի կիրառման բացառման, հիմնարար սկզբունքների, Հայոց Ցեղասպանության, առանց նախապայմանների ճանաչման համամարդկային սկզբունքներին հավատարիմ, հիմա մոլորվել է․․․Այլեւս աշխարհը տեսնում է, որ թուրքիայում պաչիկ-պուչիկների մեջ են զոհը եւ դահիճը, այլեւս զարմանալի չէ, եւ սա այն պահին, երբ թուրքական բայրաքթարներով եւ աթսներով սպանված ջահել տղերքի հոգիները դեռ սավառնում են երկնքում ինչ-որ տեղ, էս թրքահպատակը գնում եւ ատամները բացած նույն թուրք դահիճների առաջ կքանստում է, եղկելիորեն որպես հայատյաց ինքնադրսեւորվելով ավելորդ եւ ցավալի անգամ․․․ Հայաստանի Հանրապետությունն այսօրվա վայ <կառավարիչների> ձեռքով դուրս է դրվել միջազգային եւ համամարդկային բոլոր սկզբունքներից․․․Մեր պետականությունը հիմա անգամ հայտնի մեկ իշխանական օլիգարխի շունիկի վանդակի չափ իրավունք չունի․․․Հայկական երկու պետականությունները այս պահին շարունակում են անկումը, որ ավելի սարսափելի է, քան, եթե Ջդրդուզի ժայռերից մենք ազգովի մեզ նետենք․․․
Ու, այս անվերջ անկումը կասեցնելու մեկ հնարավորություն դեռ կա՝ ՑԱՆԿԱՑԱԾ ճանապարհով էս թրքահպատակին հեռացնել եւ երկրի կառավարման ղեկը վերադարձնել տրամաբանության դաշտ․․․
Այո, ցավալի, մահացու եւ ողբերգական են կորուստները, բայց անդառնալի չեն, միայն տղերքն են, որ երկնքից մեզ են նայում եւ նախատում․․Մնացած ամեն ինչը կարելի է շտկել․․․․Արյունոտելով ծնկները, քարերը մագլցելով, ձագին կորցրած առյուծի պես մռնչալով եւ պայքարելով․․․․․Կանե՞նք․․․Կունենանք պետություն․․Չենք ա՞նի․․․․․․Այ, էս մեկը չեմ քննարկում․․․Պարտավոր ենք անել․․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով