Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր…․ «Փաստ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, շտապեց Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու: Անկախ այն բանից, թե Նիկոլ Փաշինյանը որքանով էր նման նպատակ դրել, կամ որքանով էր դա ինքնակամ արել, նրա այդ քայլն առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդի արժանապատվությանը: Կան բաներ, որ անհնար է կեղծել, այսպես ասած՝ «դերասանություն անել»: Նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանները խոստովանում են, որ կարելի է բեմում (կինոյում) սեր ցուցադրել, ցասում, ատելություն, ցավ, բայց կա մի բան, որ անհնար է «խաղալ»:

Ընկերությունը: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին՝ նկատենք. եթե նույնիսկ Թուրքիա նրա կատարած շնորհավորական այցը հազարապատիկ արարողակարգային լիներ, միևնույնն է, անհնար է այդքան անկեղծ ուրախություն և երջանկություն ձևացնել, ինչպիսին արտացոլված է տեսանյութերում և լուսանկարներում: Տեսեք, «հիացեք», ի վերջո՝ «ծափ տվեք, արա», թե որքա՜ն ուրախ ու երջանիկ է Նիկոլ Փաշինյանը հենց միայն այն իրողությունից, որ հայտնվել է Էրդողանի երդմնակալության արարողությանը, որքան սրտանց և զվարթ է շփվում Ալիևի հետ: Մեր երեխաների արյունը հեղելուց և հազարներով կոտորածի մատնելուց հետո այսպես ուրախ-զվարթ շփվում է հայատյացների, մինչև արմունկները հայերի արյամբ թաթախվածների հետ:

Մի ժամանակ ասում էին, թե Նիկոլը ո՛չ հայրենիք է սիրում, ո՛չ երկիր, ո՛չ պետություն, ո՛չ ժողովրդին։ Նա միայն իրե՛ն է սիրում: Բայց իրեն սիրել առաջին հերթին նշանակում է ինքնասիրություն ունենալ: Հիմա պարզվեց, որ նա դա էլ չունի: Թուրքերը ցույց տվեցին, որ չունի: Այսինքն, իրեն էլ չի սիրում: Այսինքն, նա միայն պաշտոնն է սիրում, ու՝ վերջ։ Ճիշտ Սևակի տողերի նման. «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր… աթոռը»: Շարունակությունն էլ՝ վրադիր… Նա ամեն ինչ կանի ու անում է, որ մնա իր պաշտոնում: Թե ինչի գնով, դա արդեն իր համար կարևոր չէ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․ 06․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով