Ռազմական,հասարակական գործիչ,Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը գրում է
Զզված, հուսախաբ ու ազնիվ պայքարի սպասող մարդիկ շատ են, մեր հասարակության 80 տոկոսն են կազմում։ Մարդիկ ովքեր իրապես ելքեր են փնտրում և ազնիվ են իրենց նպատակների մեջ, հասնելու՜ են հաղթանակի։
Եվ ուրեմն այդ մարդիկ էլ փոխելու են և ուժերի հարաբերակցություն, և իրավիճակը…
Լարված է… թուրքիան և ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով ի ցույց են դնում իրենց շտապողականությունը։ Անգամ Երևանում տեղադրված հուշակոթողից են ջղաձգվում և թուրքիայի արտգործնախարարի մակարդակով հայտարարում, որ օդային տարածքը չեն բացելու Հայաստանի համար, մինչև չապամոտաժվի հայ վրիժառուների հուշակոթողը։ ադրբեջանն էլ անհամբեր սպասում է «խաղաղության» պայմանագրի իր առաջարկած չորս տարբերակների վերաբերյալ այս իշխանության համաձայնությանը, իհարկե Վաշինգթոնյան միջնորդությամբ։
Ավելին, ալիևն ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ամենևին էլ հրադադարի պայմանագիր չէ…
Եվ այս կործանարար իրավիճակում, այս իշխանության միակ հոգսը որևէ բևեռից անվտանգության երաշխիքներ ստանալն ու հեռանալն է։
Արդյունքում, թուրքական շահն էլ, սրանց նպատակներն էլ կբավարարվեն, եթե այս ամենից զզված մարդիկ ինքնակազմակերպված, միասնական ճակատով դուրս չգան փողոցային աննահանջ պայքարի։
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...