
Մայիսի 23-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 11:47-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ մասամբ: Վարորդ Ա. Պ.-ն (ծնված 1961թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: