Միհրդատ Մադաթյանը միանում է «Մայր Հայաստան» ժողովրդական ՎԵՐԿՈւՍԱԿՑԱԿԱՆ շարժմանը

Հոգեբան  Միհրդատ Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Ես, Միհրդատ Ռոստոմի Մադաթյանս, միանում եմ «Մայր Հայաստան» ժողովրդական ՎԵՐԿՈւՍԱԿՑԱԿԱՆ շարժմանը, որի նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:
Ասեմ ավելին, կոչ եմ անում բոլոր նրանց, ում արժեհամակարգում «ՀԱՅՐԵՆԻՔԸ» իրոք գերարժեք է, ով առ այսօր պայքարել է Հայի շահի համար իրոք հասկանալով, որ այս իշխանությունները Հայրենիքը տանում են կործանման, ՄԻԱՆԱԼ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ։
Քաղաքականությունը պետք է ծառայի ի շահ պետությանն ու ազգին, այլ ոչ քայքայի պետությունն ու ոչնչացնի ազգը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով