Կրակոցներ և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ. Ընկերության գրասենյակում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

 

Երեւանում, մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները:

Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:

Դեպքի փաստով՝ ստեղծվել  է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ այս գրասենյակն օգտագործվում է շինարարական կազմակերպությունը:

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 38-ամյա Արմեն Անտոնյանը և 46-ամյա Արտյոմ Սմբատյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով