Ջալալ Հարությունյանը կգնա քննիչ հանձնաժողով. անհամբեր սպասում են. «Ժողովուրդ»

Ջալալ Հարությունյան, կամ դուք այդ հանցավոր խմբի մաս կազմեցիք, կամ նոր ...

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին հրամանատար-նախարարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնեն: Եվ, ահա, մեզ հայտնի է, որ նա ԱԺ կգնա հունիսի սկզբին, ու հանձնաժողովը անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրյալներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է նրանք աճապարեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ միայն ՔՊ-ականներից կազմված այդ հանձնաժողովի գործունեության իրական նպատակը պատերազմի հնարավոր հանգամանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով