Հրդեհ Ամրակից գյուղում. տուժածներ չկան

May be an image of 2 people and lighting
Մայիսի 14-ին, ժամը 22։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է տուն։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 55 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։39-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով