Ավտոմեքենան ընկել է ձորակը․ կան տուժածներ

Մայիսի 8-ին, ժամը 06։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև ծառին և ընկել ձորակը (մոտ 6 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 2010 թ.) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ:
Փրկարարները մյուս ուղևոր Ա․ Լ․-ին (ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով