Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան.Աբրահամյան

Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը.

Թե դա որպես կանոն ինչի համար է իրականացվում, ովքեր պետք է իմանան` գիտեն:
Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է` Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի:
Իսկ թե ինչ պլանավորումներ ունի կամ կարող է ունենալ առաջիկայում Ադրբեջանը, դրանք որոշակի կանխատեսելիություն ունեն, որովհետև շատ ծրագրերի մասին Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի ձևով խոսում և դաշտ է նախապատրաստում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով