Կարճաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 20-ին, ժամը 10:46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 12:07–ին: Այրվել է պահեստավորած անասնակեր՝ մոտ 100 հակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով