ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ժողովրդավարական թարմ «ձեռքբերումը», որը գրանցել են հայաստանի կառավարիչները:
Միջազգային հերթական կազմակերպությունը (Amnesty International), որը չի կարողացել ուղղակի չարձանագրել իրավունքների ոլորտում առկա հայաստանյան քաոսը:
Արտահայտման ազատության սահմանափակումներ, ժողովրդի դեմ կիրառված նռնակներ ու խլացուցիչներ, անհամաչափ ձերբակալություններ, իշխանությունների կողմից հարյուրավոր անձանց վիրավորելու դեպքեր: Սրանց հետևել է զրո պատասխանատվություն իշխանության ներկայացուցիչների համար:
Դե պատկերացրեք, թե ինչպիսի անհավասարության ու իրավունքների խախտումների միջավայրում է հիմա գոյակցում հայ հասարակությունը: Իշխանությունների կողմից իրավունքների ոտնահարումները կանխելուն ուղղված տոտալ անգործությունը վկայում է` քաղաքացիների իրավունքների ոտնահարումները չեն դադարելու:
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...