Սիրելի՛ հայ կանայք, հանուն ձեզ մենք պատրաստ ենք անելու շատ ավելին. Գագիկ Ծառուկյան

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղզեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում ընտանեկան ջերմություն ու արևշատություն:

Տոնական այս օրն ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել ու երախտիքի խոսքս ուղղել մեր բոլոր հերոսածին մայրերին, որոնք մայրական սիրո հետ մեկտեղ իրենց զավակներին են փոխանցել սերն առ հայրենիք, և հենց այս գիտակցությամբ էլ Եռաբլուրում այսօր հանգչած մեր հերոսները իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի:

Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզում եմ նաև հատուկ շնորհավորել շուրջ երեք ամիս շրջափակված Արցախում գտնվող մեր մայրերին ու քույրերին, ովքեր առանց հուսալքվելու շարունակում են պայքարել իրենց հողում ապրելու սրբազան իրավունքի համար՝ ընտանիք են ձևավորում, զավակներ ունենում: Դո՛ւք արժանի եք անվերապահ հարգանքի:

Սիրելի՛ հայ կանայք, Մարտի 8-ը մեզ համար լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ձեզ կարևորելու ու երախտագիտություն հայտնելու համար, ասելու, որ հանուն ձեզ մենք պատրաստ ենք անելու շատ ավելին։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով