ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը և առաջնահերթությունները, ինչպես նաև հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության հիմնական գործիքակազմը։ Նախագահը ներկայացրել է նաև ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը և այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի աջակցությամբ վերակառուցված ՊԵԿ շնագիտական կենտրոնի համատեղ բացման միջոցառում անցկացնելու հնարավորությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել կողմերի միջև մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում համագործակցությունը և վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը հետագա աշխատանքների շարունականության հարցում։ Դեսպանն, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարևորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը և հայկական կողմի հետ համագործակցությունը։

Կողմերը բարձր են գնահատել ԱՄՆ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով