Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների գնալ շփման գծի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում, ինչն ըստ ՊԲ-ի կանխվել է:
Արդեն 2 օր է ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտից Շուշիի ու նրա հարակից տեղանքում և այնտեղից դեպի Լիսագոր հատված:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ է:
Սա զուտ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի խախտման արձանագրում չէ, խնդիրը շատ ավելի մեծ է, երբ դիտարկում ես ադրբեջանական լկտիության ու անպատժելիության համատեքստում:
Բոլորս արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, սակայն խնդիրն այն է, որ յուրաքանչյուր միջադեպ, ահաբեկչություն, հարձակում նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար:
Նմանատիպ նորություններ:
Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները...
Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստ...
Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանա...