
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գևորգ Պետրոսյանին ձերբակալելու փաստը հերթական ապացույցն է այս իշխանությունների մանրախնդրության, քաղաքական հակառակորդներին՝ անկախ քաղաքական ակտիվության աստիճանից հետապնդելու պատրաստակամության և սրանց անբարոյականության անսահմանության:
Կասկած չունեմ, որ Գևորգ Պետրոսյանին ձերբակալել են ԲԱՑԱՌԱՊԵՍ իր քաղաքական գործունեության պատճառով՝ անկախ նրանից, թե ինչ պատճառ կբերեն նրան ձերբակալած գողցող պարեկները: