Հրդեհի ահազանգ Ազատության պողոտայում

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճում, հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:22-ին: Փրկարարները շինությունից տարահանել են 7 քաղաքացու։
Այրվել է ակադեմիայի 4-րդ հարկում գտնվող մարզադահլիճի (400 քմ) գույքը, 5-րդ հարկում գտնվող աշխատասենյակի (15 քմ) և պահեստասենյակի (10 քմ) գույքը՝ մասամբ և ջերմահարվել՝ պատերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով