Հրդեհ Ալավերդի քաղաքում

Մարտի 31-ին, ժամը 12։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկում գտնվող կինոյի չգործող դահլիճում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։06-ին։ Կինոդահլիճի սրահում այրվել են մեկ փայտե սեղան՝ մասնակի և 4 հատ ստվարաթղթե արկղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով