Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մարտի 4-ին, ժամը 04։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բակում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակի տանիքում (մոտ 18 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։02-ին, մարվել՝ 06։33-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), առաստաղը (մոտ 6 քմ) և պատը (մոտ 4 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով