էսօր պարզվեց վաղը ասուլիս է տալու, էլի նոր մանիպուլյացիաներ, նոր ստեր, նոր հանձնումներ, նոր պարտվողականություն, նոր լկտիություն եւ անառակություն՝ անառակ երջանիկ ապուշի դեմքով.Մարգարիտ Եսայան

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է

2020-ի 44 օրյա պատերազմից եւ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, երբ 5 հազար տղերք զոհվեցին, հարյուրավորներն անթաղ մնացին, գերիներ ունեցանք եւ Արցախի 75 տոկոսի կորուստ, երբ Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու մեր հայրենիքի մյուս պատառիկները տվեց թշնամուն, մարդիկ դուրս եկան փողոց, էլ կառույց ու պետական մարմին չմնաց, որ հայտարարության չարեց ու չպահանջեց դրա հրաժարականը՝ ԳԱԱ-ից մինչեւ ԳՇ, գրողներ, պարզ քաղաքացիներ, բոլորը եւ, միամտաբար հավատացին, թե դա հրաժականը կտա հենց բունկերում, առնետների կողքին ու կփախչի առնետի պես․․․Չեղավ․․․Միամիտ ու հուսալքված մնացինք․․․էսօր պարզվեց վաղը ասուլիս է տալու, էլի նոր մանիպուլյացիաներ, նոր ստեր, նոր հանձնումներ, նոր պարտվողականություն, նոր լկտիություն եւ անառակություն՝ անառակ երջանիկ ապուշի դեմքով․․․
Եւ, քանզի ինքս դեռ նույն միամիտն եմ, մի պահ պատկերացնում եմ, որ դրա վաղվա ասուլիսն իր փերֆեյք-թիվիներից, իր թերթից եւ իր հանրայինից բացի ՈՉ ՄԻ ԱՅԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ չի գնա, չի լսի, չի լուսաբանի, հարց չի տա․․Զուտ մի պահ պատկերացրեք․․սիրելիներ, ու եթե անգամ ձեզ կթվա , թե գնացել եւ ամենաթույն հարցն եք տվել, միեւնույնն է՝ գնացել եք եւ դրա դեմքը տիրաժավորել եք․․․Դուք գիտեք․․․իսկ ես մեկ այլ առաջարկ կանեմ․․․
Պատկերացրեք, օրինակ, մենք, ՀՀ քաղաքացիներս գնանք եւ կենդանի պատ կազմենք ու փակենք էդ ստախոս մանիպուլյատորի բերանը․․
Զուտ պատկերացրեք․․․
Մի երկու պարեկ էլ գան մեզ կրակեն․․, մորթեն, սպանեն, ասուլիսը չկայանա եւ ,հուսամ, ամբողջ լրատվական դաշտը մեր զոհվելու մասին գրի ու ոչ ՝դրա հերթական ստերի․․․
Ինչ ֆիլմի սյուժե է կորչելու․․․․
Ֆելինին կնախանձեր․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով