«Ազգի փրկիչների» շարքերը խտանում են… ընտրությունից ընտրություն. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակակից Հայաստանում ի՞նչն է առատ: Այո, իրենք իրենց «ազգի փրկիչներ» համարողներն ամենից առաջ ու ամենից հաճախ հանդիպող երևույթն են, առնվազն «քաղաքական» համարվող դաշտում: «Փրկիչների» պակաս չկա: Թեպետ… որպես կանոն՝ ընտրությունից ընտրություն: Օրերս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է «Միացյալ Հայաստան» անունով կուսակցությունը՝ ի դեմս իր նախագահ Երվանդ Թարվերդյանի, որը 10 տարվա մեջ 40 հազար դոլարով տուն-տեղ ունենալու հնարավորություն է խոստանում… Դե, մասնակցում է՝ մասնակցի…

Բայց այս հայտարարությունը հիշեցրեց, որ ընդամենը մի երկու տարի առաջ՝ 2021ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին նույն Երվանդ Թարվերդյանը, ի դեպ՝ գործարար, «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն, ձևավորեց հիշյալ կուսակցությունն ու հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին: Բայց «Միացյալ Հայաստան» խոստումնալից անվանումով այդ կուսակցությունն այդպես էլ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց: Համարյա 2 տարի այդքան բուռն քաղաքական վայրիվերումների ընթացքում այս կուսակցության մասին գրեթե ձայնծպտուն չկար:

Ու մեկ էլ՝ հո՛պ, 10 տարվա մեջ 40 հազար դոլարով երևանյան տունուտեղ: Համարյա ինչպես քաղաքային գործող իշխանության՝ 48 ամիսը երկու տարի է, բայց դա՝ մի կողմ: Քանի որ ընտրություններ են սպասվում, նորից բարձր հայտարարություններ են հնչում, անպայման՝ փրկչական նոտաներով: Հետևություն. եթե հարթակներում «փրկիչները» շատանում են, ուրեմն՝ շուտով ընտրություններ են «տեղալու», և՝ հակառակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով