Այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Մարտի 29-ին, ժամը 13:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։54-ին, մարվել՝ 14։37-ին: Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով