Արթուր Դավթյանը կնշանակվի՞ Արցախի գլխավոր դատախազ․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը թափուր մնալուց հետո տեւական ժամանակ է՝ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ խոսվում էր, որ գլխավոր դատախազի պաշտոնում հնարավոր է նշանակվի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ տեղեկացանք, որ Դավթյանը մի քանի օր է՝ Արցախում է, սակայն ԱՀ նախագահականից կտրականապես հերքեցին Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը։

Ավելի վաղ գրել էինք, որ հնարավոր է նախկին գլխավոր դատախազ, ներկայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի տեղակալներից մեկին նախագահն առաջադրի դատախազի պաշտոնում։ Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանին, ով դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։ Առաջիկա օրերին նախագահը խորհրդարանին պետք է ներկայացնի թեկնածուին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 03․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով