Արցախի Հանրապետությունը կճանաչեն, եթե մենք առաջինը ճանաչենք․ Դանիելյան

Իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է

«Եվրոպական երկրների ղեկավարները՝ սկսած Ֆրանսիայի նախագահից, վերջացրած Գերմանիայի կանցլեր Է. Շոլցով, որոշել են մի առանձնակի հետևողականությամբ ընդգծել Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը: Ավելին՝ Է. Շոլցը հաստատեց այն առանցքային թեզը, որ տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքները ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ են, միմյանց չեն հակասում: Իհարկե, այս ամենի համատեքստում տրամաբանական է նաև այն հարցը, թե հապա ինչո՞ւ չեն ճանաչում Արցախի Հանրապետությունը: Վստահ եմ՝ կճանաչեն, եթե մենք առաջինը ճանաչենք և անհարկի դատողություններ չանենք նշաձողը իջեցնելու մասին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով