Թուրքիայի տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է
Թուրքիայի տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.
«Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։
Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը,իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։
Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից,իսկ այօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում ,այն էլ ՝ Շուշիի հակահայկական ու պանթուրքիստական հռչակագրի վավերացումից հետո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով