ՃՏՊ Սիլիկյան նոր խճուղում․ կա տուժած

Փետրվարի 25-ին, ժամը 16։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սերվիսի խաչմերուկ» կոչվող հատվածից Սիլիկյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել գազատար խողովակին․ կա տուժած։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տաժած՝ Մ․ Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով