Հրդեհ Երևանի Սևանի փողոցում (թարմացված)

Փետրվարի 1-ին, ժամը 02։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Երևան» տոնավաճառի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։21-ին, մարվել՝ 04։05-ին։ Այրվել են տան բաղդադե տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ), փայտե խորդանոցը և կենցաղային իրեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով