Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 1-ին, ժամը 01:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել փոսի մեջ․ տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով