Հրդեհ Բեկնազարյան փողոցում

Փետրվարի 5-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է խանութ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19։00-ին։ Մասամբ այրվել է մեկ ճարպաջեռոց և ջերմահարվել՝ հարակից պատի երեսպատումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով