Հրդեհ Արենի գյուղում

Փետրվարի 24-ին, ժամը 17։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղում այրվում է խոտի դեզ․ կա տանը մոտենալու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինության տանիքում կուտակված ցախի խրձերից և տարածվել դեպի 21-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում կուտակված անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են շինության ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), 100 խուրձ փայտ, 50 խուրձ անասնակեր, իսկ 200-ը ծխահարվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով