Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ.Տիգրան Աբրահամյան

Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը:  
Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ:
Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:
Այսինքն` մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի:
Համենայնդեպս Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի:
Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու:
Պատրաստ է՞ Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով