Արցախի ԱԱԾ-ի հետ, իբր, կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում

 

Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.xn--am-efa կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն» «Ֆեյսբուք»-յան էջով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով