2023 թվականի  հունվարին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.ՊԵԿ օպերատիվ բացահայտում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  հունվար ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

 

19 դեպքով արձանագրվել  է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 5267 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 24015 մլն ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման առավել խոշոր դեպքերը։ (Ցանկ 1)

 

8 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106622 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 53736 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու առավել խոշոր դեպքերը։ (Ցանկ 2)

 

13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 134715 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու առավել խոշոր դեպքերը։ (Ցանկ 3)

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Կից ֆայլերով ներկայացվում են առավել խոշոր դեպքերի  վերաբերյալ ցանկերը: (3 ցանկ)

 3-առանց լիցենզիաՑանկ

2-ապօրինի ձեռնարկատիրական

Ցանկ 1-առանց փաստաթուղթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով