Վերջապետի հստակ ադրբեջանամետ դիրքորոշումը.Միհրդատ Մադաթյան

Հոգեբան  Միհրդատ Մադաթյանը  գրում է.
Երեկ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ օրվա ելույթները հաստատել են, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Վերջինս շեշտել է, թե պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա, ակնարկելով, որ պետք է պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։
Կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է թե որ ուժերին ի նկատի ուներ Ռուբեն Վարդանյանը, քանզի վերջին ընտրություններում, «ԱՐՑԱԽ» բառը օգտագործել են միայն ՀԱՅԱՍՏԱՆ և ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ դաշինքները։
Այս մտքին, Նիկոլ Փաշինյանը այսօր պատասխանել է՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար. «Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»
Այսինքն, վերջերս տված հարցազրույցից հետո, երբ նա հայտարարեց, որ Արցախի և արցախյան հարցի հետ Հայաստանն այլևս ոչ մի կապ չունի, հայտարարեց, որ թուրքին և ադրբեջանցուն ավելի է վստահում քան ռուսին և հայտարարեց, որ ինքը ոչինչ երբեք ի վիճակի չէ անել, ամեն դեպքում, Փաշինյանը փորձում է ադրբեջանի ղեկավարությունից առաջ ընկնել և սպառնալ Արցախին՝ մոտալուտ պատերազմով։
Այսօր արդեն, Զախարովան «աբսուրդ է» որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՌԴ ներկայությունը վտանգ է ՀՀ-ի համար։
Եկեք ուղղակի հասկանանք ինչ ունենք՝ Փաշինյանը Հայաստանը կանգնցրել է ոչնչացման եզրին։ Այս մասին և այն մասին, որ նա շարունակաբար ստում է, մեզ բազմաթիվ անգամներ զգուշացնում են մեր բարեկամ երկրները։ Հիմա արդեն, որպես օրինակ, աշխարհի երեսից վերացնում են Արցախ աշխարհը իր՝ 120 000 բնակչությամբ, ողջ աշխարհի աչքի առջև, ինչի դիմաց Ֆրանսիայի ղեկավարությունը խոստանում է գումար հատկացնել, ՀՀ-ում Արցախ անվանումով քաղաք կառուցելու համար, ինչն էլ, որպես ձեռքբերում ներկայացնում է այսօրվա կառավարությունը։
Իսկ մե՞նք։ Դե մենք նստած խոզի բուդ ենք ուտում, ու նիկոլի նման մեղադրում ռուսներին, որ մեզանից ավելի հայ չեն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով