Շինարարական կոմպոզիտային նյութերի արտադրության վերազինման գաղափարը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում

 

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Քննարկվել են բազալտե և ապակե մանրաթելերի հենքի վրա շինվածքների և կոնստրուկտիվ տարրերի արտադրության արդիականացման, վերազինման, ինչպես նաև արտադրանքի կիրառության ծավալների մեծացման հետ կապված հարցեր: Նիստին հրավիրված է եղել արտադրական նոր հնարավորությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնող «Օնիքս 3Գ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Կիրակոսյանը: Նա ներկայացրել է առաջարկվող արտադրատեսակների որակական հատկանիշները և շինարարական ծրագրերի ընթացքում տարբեր նշանակության կառույցներում կիրառելու հեռանկարը: Դիտարկվել է նաև այլ երկրների փորձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշվել է կոմպոզիտային և, ընդհանրապես, շինարարական նյութերի տեղական արտադրության հարցերի շուրջ ծավալել ավելի ընդլայնված քննարկումներ՝ հարցին մասնակից դարձնելով նաև շահագրգիռ տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր վերջին շրջանում Երևանում բարձրահարկ կառուցապատումներին: Քննարկվել են «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր»-ի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցերը: Կարևորությունից ելնելով՝ որոշվել է հարցերի քննարկումը շարունակել և հաջորդ նիստն ամբողջությամբ նվիրել երկրաշարժադիմացկուն շինարարության խնդիրներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով