Շարունակվող պարտության այս օրերին դժվար է խոսել նոր հաղթանակների մասին, բայց, վստահաբար, դրանք լինելու են. Վահե Հակոբյան

 

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:

Հայոց բանակը կայացման բարդ ու դժվարին ճանապարհ է անցել։ Մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր ամրությունն ու  անպարտությունը, անցել է նաև ցավի ու զրկանքների, դաժան փորձությունների միջով։ ՀՀ զինված ուժերի համար լրջագույն փորձություն էին 2018-ին հաջորդած տարիները՝ սկսած Հայաստանի իշխանությունների թիրախային հարվածներից, որոնց նպատակն էր արհեստականորեն արժեզրկել մեր բանակը, մինչև 2020-ի 44-օրյա պատերազմ, մինչև այսօր առկա անորոշություն ու անկայունություն։ Եվ չնայած կրած հարվածներին ու անդառնալի կորուստներին՝ այսօր Հայոց բանակը շարունակում է կանգուն մնալ, շարունակում է մեր բոլորի անվտանգության ու Հայաստանի Հանրապետության գոյության երաշխավորը մնալ։

Արդեն երեք տասնամյակ է՝ հունվարի 28-ը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս օրը հպարտության, ուժի ու հավատի խորհուրդ ունի իր մեջ, անհնարինը հնարավոր դարձնելու ու նոր հաղթանակներ կերտելու խորհուրդ։ Այսօր՝ շարունակվող պարտության այս օրերին, դժվար է խոսել նոր հաղթանակների մասին, բայց, վստահաբար, դրանք լինելու են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայոց բանակը հայ զինվորի ոգին է՝ անպարտ, հզոր, աննահանջ։

Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հավերժ փա՜ռք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին», – ասվում է ուղերձում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով